Այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ի պատկերասրահում ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Ընդունման ընթացքում Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին նրա նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները և անդրադարձել տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին։
Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը հունվարի 14-ի մամուլի ասուլիսում հստակ քննադատել էր Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանում Իրանի կառավարության դեմ կազմակերպված ցույցերի թույլատրելու կապակցությամբ։ Նա նաև հայտարարել էր, որ Հայաստանը վերածվում է Իրանի դեմ թշնամական գործողությունների կենտրոնի։