Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի զարգացման վեկտորը կորոշի այդ երկրի ժողովուրդը

Երևան, 27 մայիսի — Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ կատարած հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հնարավոր դուրս գալու հարցին Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Նրա խոսքով՝ այս հարցը մեծապես կապված է Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։

Պեսկովը նշել է, որ ընտրությունների մոտիկ ժամկետները և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության կողմից ընտրված քաղաքական ուղղվածությունը, որը նրանք համարում են եվրոպական կողմնորոշում, ունեն իրենց ազդեցությունը։

Նա կտրականապես հերքել է այն պնդումները, թե Մոսկվան օգտագործում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման ընտրությունների հետ կապված։ «Այդ օրենքը հո մենք չե՞նք ընդունել։ Հայաստանն է օրենք ընդունել, որ իրենք կողմնորոշվում են դեպի ԵՄ։ Այսինքն՝ դա միայն հռչակագիր չէ։ Մենք այստեղ ի՞նչ կապ ունենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ Հայաստանն է ընդունել օրենքը, որը սահմանում է երկրի կողմնորոշումը Եվրամիությանը։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի զարգացման վեկտորը կորոշի այդ երկրի ժողովուրդը։

Ինչ վերաբերում է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, Պեսկովը հայտնել է, որ ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կքննարկեն Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ձգտման հարցը։ «Այժմ պետությունների ղեկավարները կսկսեն քննարկումը, և նրանք արդեն կորոշեն։ Որովհետև այս թեման, իհարկե, կլինի օրակարգում»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրոպական միություն։ Պեսկովը, իր հերթին, նշել էր, որ կասկածում է, որ Եվրամիության երկրները սպասում են Երևանից ստացվող ապրանքներին։

Բաքվում շարունակվում է ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված դատավարությունը հայ գերիների գործով

Ռուսաստանի փոխվարչապետը նախազգուշացրել է ԵԱՏՄ-ի և Հայաստանի տնտեսական կապերի մասին