Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր, հունիսի 7-ին, մասնակցել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։ Նա իր քաղաքացիական պարտքը կատարել է Երևանի 7/46 տեղամասում։
Քվեարկելուց հետո նախագահը կարճ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Նրա խոսքով՝ նա քվեարկել է «հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության»։
Այսօր Հայաստանում ընտրություններին մասնակցում են 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։