Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, երեք ժամվա ընթացքում՝ առավոտյան 08։00-ից մինչև 11։00-ը, ընտրության իրավունք ունեցող 362 657 քաղաքացի արդեն իսկ իր իրավունքն է կիրառել։ Սա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 14.48%-ը։
Ընտրողական ակտիվության վերաբերյալ տվյալները տարածաշրջանային կտրվածքով հետևյալն են․
Երևան: Քվեարկելու իրավունք ունի 849 488 քաղաքացի, որոնցից 122 856-ը արդեն իսկ քվեարկել է։
Արագածոտն: Ընտրողների թիվը 113 441 է, և 16 779 անձ է մասնակցել։
Արարատ: Քվեարկելու իրավունք ունի 220 167 քաղաքացի, որոնցից 31 556-ը քվեարկել է։
Արմավիր: Ընտրողների թիվը 226 337 է, և 28 567 անձ է մասնակցել։
Գեղարքունիք: Քվեարկելու իրավունք ունի 177 854 քաղաքացի, որոնցից 23 093-ը քվեարկել է։
Լոռի: Ընտրողների թիվը 213 301 է, և 30 796 անձ է մասնակցել։
Կոտայք: Քվեարկելու իրավունք ունի 240 528 քաղաքացի, որոնցից 3 ժամում 38 526-ը քվեարկել է։
Շիրակ: Ընտրողների թիվը 207 820 է, և 26 178 անձ է մասնակցել։
Սյունիք: Քվեարկելու իրավունք ունի 104 972 քաղաքացի, որոնցից 18 775-ը քվեարկել է։
Վայոց Ձոր: Ընտրողների թիվը 44 634 է, և 7 061 անձ է մասնակցել։
Տավուշ: Քվեարկելու իրավունք ունեցող 103 434 քաղաքացիներից 18 450-ը քվեարկել է։
Ընտրություններին մասնակցում են 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։