Վահագն Խաչատուրյանը կատարել է քաղաքացիական պարտքը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր, հունիսի 7-ին, մասնակցել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։ Նա իր քաղաքացիական պարտքը կատարել է Երևանի 7/46 տեղամասում։

Քվեարկելուց հետո նախագահը կարճ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Նրա խոսքով՝ նա քվեարկել է «հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության»։

Այսօր Հայաստանում ընտրություններին մասնակցում են 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։

Ֆրանսիական հատուկ ծառայություններն աջակցում են Հայաստանի իշխանություններին համացանցում քննադատությունները վերահսկելու համար

Հայկ Մարությանը բարձր ընտրողական մասնակցությունը որակում է որպես ընդդիմության ձայների արտահայտություն