Ընտրությունների արդյունքների վերաբերյալ շնորհավորանքներ ուղարկելը կախված է պաշտոնական արդյունքների հրապարակումից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պարզաբանելով որոշման պատճառը՝ Պեսկովը նշել է, որ ընտրությունների ընթացքում Կրեմլը ստացել է բազմաթիվ հաղորդագրություններ, որոնք վկայում էին ընտրական գործընթացում առկա խախտումների մասին։ Նրա խոսքով՝ նման պայմաններում պաշտոնական արդյունքների հստակեցումը և վերջնական հաստատումը շատ ավելի կարևոր է, քան շտապ շնորհավորանքներ ուղարկելը։
Հիշեցնենք, որ Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ԱԺ ընտրությունները, որին մասնակցել են 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 49,82% կողմնակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,28%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,93%։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 3,9% ձայն, ինչը չի թույլ տալիս նրան մտնել ԱԺ։ Ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8-ին հայտարարել է, որ վերահաշվարկի արդյունքում իրավիճակը կարող է փոխվել։