Հայաստան-Հնդկաստան պաշտպանական համագործակցությունը շարունակվելու է

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը պատրաստակամ են շարունակելու Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը՝ ինչպես առկա, այնպես էլ նոր ուղղություններով։ Այս մասին նա նշել է Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած հանդիպման ընթացքում։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գործակցության ներկայիս մակարդակը՝ ընդգծելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

More From Author

Ըստ Լավրովի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար Հարավային Կովկասը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանին վնասելու պոտենցիալ «ցավոտ կետ»

Թմրամիջոցների ներկրումը կազմակերպած անձանց ինքնությունը պարզվել է․ ձերբակալվել են 3 մարդ