Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կմեկնեն Աբու Դաբի՝ «Զայեդ» մրցանակը ստանալու համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին նրանց կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 19-ին հայտարարել էր, որ երկու երկրի ղեկավարներն արժանացել են այս միջազգային մրցանակին։

ՀՀ վարչապետը փետրվարի 4-ին կներկա գտնվի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» մրցանակաբաշխությանը։

«Զայեդ» մրցանակը (լիարժեք անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը և շնորհվում է կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ջանքերը ուղղված են եղել խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։

More From Author

Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին

Ըստ Լավրովի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար Հարավային Կովկասը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանին վնասելու պոտենցիալ «ցավոտ կետ»