«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը պահանջում է հետաքննել իշխող կուսակցության անդամների անցյալը

Երևանի Աջափնյակ վարչական համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ կուսակցությունը պետք է հարցումներ կատարի և հայկական հետախուզությունը պետք է ծրագրավորված կերպով աշխատի՝ պարզելու իշխող կուսակցության մեջ Թուրքիայում կրթություն ստացած և այդ երկրի ազդեցության տակ գտնվող գործիչների անցյալի մասին տեղեկություններ։

Այս պահանջը Նարեկ Կարապետյանը ներկայացրեց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում են համապատասխան հարցումներ անել՝ կապված «The Insider» լրատվամիջոցի հրապարակման հետ, որում նշվում էր, թե Սամվել Կարապետյանը 1999 թվականին Ռուսաստանում արտասահմանյան անձնագիր է ստացել, իսկ նրա անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում նշված է «ԱԴԾ տեղեկատվական կենտրոն»։

«Մենք պետք է հարցում կատարենք, ու հայկական հետախուզությունը պետք է ճիշտ աշխատի՝ պարզելու համար իշխող կուսակցության մեջ Թուրքիայում սովորած, Թուրքիայի ազդեցության տակ գտնվող տարբեր գործիչների անցյալի մասին տեղեկություններ, որպեսզի հնարավորություն ունենանք գործակալներին վերհանել, մեր երկիրն այսօրվա բերողներին վերհանել։ Դա առաջնային խնդիր է»,– ընդգծեց Կարապետյանը։

Նա նաև նշեց, որ ամենակարևորն այն է, որ հասարակությունը վստահ լինի՝ իրենց ընտանիքի անդամները միշտ զբաղվել են գործարարությամբ։

Կարապետյանը անդրադարձավ նաև Թուրքիայում կրթություն ստացած և քաղաքական ազդեցություն ունեցող մյուս գործիչների հարցին։ Նա նշեց, որ պետք է հետաքննեն, թե ինչպես է եղել, որ մարդը Թուրքիայում կրթություն է ստացել, իսկ հետո հերքում է այդ փաստը։ Նա նշեց, որ Ալեքսանյան Ալիկն այդ մասին տվյալներ է հրապարակել, որից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը չի բարեհաճել մեր հասարակությանը պատասխանել, թե ինչու է խաբել։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը դեռ անցած տարի հայտարարել էր, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը 2017–18 թթ. սովորել է Ստամբուլի համալսարանում։ Իր հերթին Ռուբինյանն իր հերքն է տվել՝ պնդելով, թե երբեք չի սովորել Թուրքիայում, այլ 3 երկրում է կրթություն ստացել՝ Երևանում, Անգլիայում և Լեհաստանում։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կուղարկի դիտորդական առաքելություն Հայաստան

Քաղաքագետի դիտարկմամբ՝ պարբերականը հիբրիդային պատերազմ վարելու գործիքակազմի շրջանակներում կիրառում է նաև հետախուզական տվյալների լեգալիզացիա